Մատչելիության հղումներ

Այսօր կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ ԱԻՆ


Երևան- Հանրապետության հրապարակ, արխիվ
Երևան- Հանրապետության հրապարակ, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, մայիսի 22-24-ն առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

Երևանում մայիսի 19-ին, 22-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 20-21-ը սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր ցերեկը Երևանում սպասվում է 30-ից 32, երեկոյան՝ 26-ից 28 աստիճան տաքություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG