Մատչելիության հղումներ

Ոստիկանները Գյումրիի մարզադպրոցում ապօրինություններ են բացահայտել․ յուրացվել է 16․860․000


Ոստիկանության գլխավոր մասնաշենքը Երևանում
Ոստիկանության գլխավոր մասնաշենքը Երևանում

Ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ Գյումրու «Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը ապօրինություններ է թույլ տվել, հաղորդում է Ոստիկանությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ քննությանն այս պահին հայտնի տվյալներով` մարզադպրոցի նախկին տնօրենն՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր պաշտոնավարման ընթացքում՝ 2016-ից 2018 թվականներին ՊՈԱԿ-ում տարբեր հաստիքների է հրամանագրել 7 անձանց, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված ընդհանուր շուրջ՝ 16 միլիոն 860 հազար դրամ աշխատավարձերի գումարները յուրացվել են:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նախաքննության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG