Մատչելիության հղումներ

Զորամասերից մեկում զինծառայող է մահացել՝ դժբախտ պատահարի հետևանքով․ ՀՀ ՊՆ


Այսօր ժամը 16:30-ի սահմաններում, Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զորավարժության անցկացման շրջանում, դեռևս չպարզված հանգամանքներում, դժբախտ պատահարի հետևանքով մահացել է զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը (ծնված 1999թ., 2018-1 զորակոչ, Երևանի թիվ 4 զինկոմիսարիատ), հաղորդում է Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջը:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

«Պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG