Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը մեկնում է Ռուսաստան


ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը Ֆինլանդիայում, Ռովանիեմի, 6-ը մայիսի, 2019թ․
ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը Ֆինլանդիայում, Ռովանիեմի, 6-ը մայիսի, 2019թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն մեկնում է Ռուսաստան` առաջին անգամ որպես ամերիկյան դիվանագիտության ղեկավար։

Պետքարտուղարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Փոմփեոն հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարին կընդունի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Սա կլինի երկկողմ ամենաբարձր մակարդակի հանդիպումը 2018 թվականի հուլիսից ի վեր, երբ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայում դեմ առ դեմ հանդիպում ունեցան։

Այս այցին կնախորդի Փոմփեոյի այսօրվա այցը Բրյուսել, որտեղ նա կբանակցի եվրոպացի պաշտոնյաների հետ Իրանի և այլ խնդիրների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG