Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը մայիսի 12-14-ը կայցելի Սոչի և Մոսկվա


ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը Ֆինլանդիայում, Ռովանիեմի, 6-ը մայիսի, 2019թ․
ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը Ֆինլանդիայում, Ռովանիեմի, 6-ը մայիսի, 2019թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն մայիսի 12-14-ը կայցելի Ռուսաստան՝ Սոչի և Մոսկվա:

Պետքարտուղարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Փոմփեոն հանդիպելու է արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարին կընդունի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունների գլխավոր թեմաներն են Վենեսուելայում շարունակվող ներքաղաքական ճգնաժամը, սիրիական հակամարտությունը, Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի ապագան:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպման պայմանավորվածություն են ձեռք բերել մայիսի 6-ին Ֆինլանդիայում, որտեղ նրանք երկրորդ անգամ են հանդիպել Փոմփեոյի՝ որպես պետքարտուղար շուրջ մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG