Մատչելիության հղումներ

ԱԽ քարտուղարը ֆրանսիական «Դասո սիստեմս»-ի ներկայացուցչի հետ քննարկել ռազմական արդյունաբերությանը և կիբեր անվտանգությանը վերաբերող հարցեր


Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական «Դասո սիստեմս» ընկերության առաջին փոխնախագահ Քրիստիան Նարդենին և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին:

ԱԽ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտը կարգավորող օրենսդրական նախագծի մանրամասները, ինչպես նաև հայկական տիեզերական ծրագրի տեսլականը: Անդրադարձ է արվել տարածաշրջանային և համաշխարհային ինտեգրացիոն՝ ենթակառուցվածքային ու գիտական ծրագրերին:

Քրիստիան Նարդենին ներկայացրել է իր պատվիրակության նպատակները և ծրագրերը՝ մասնավորապես կրթության և արդյունաբերության թվայնացման ոլորտներում:

Քննարկվել են նաև ռազմական արդյունաբերությանը և կիբեր անվտանգությանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG