Մատչելիության հղումներ

Մակրոնը և Մերկելը կոչ են անում չսրել վեճը Իրանի միջուկային խնդրի շուրջ


Ռումինիա - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ, Սիբիու, 9-ը մայիսի, 2019թ․
Ռումինիա - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ, Սիբիու, 9-ը մայիսի, 2019թ․

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել են, որ կողմերը զերծ մնան Իրանի միջուկային խնդրի շուրջ վեճը սրելուց:

Պաշտոնական Թեհրանը երկու օր առաջ հայտարարեց, որ սառեցնում է 2015 թվականի միջուկային համաձայնագրի դրույթներից մի քանիսը և փաստաթուղթը կնքած կողմերին տալիս է «ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու ուղիներ փնտրելու ժամանակ»: Նույն օրը Իրանի հարցով Միացյալ Նահանգների բանագնաց Բրայան Հուքը մեղադրեց Թեհրանին վերստին «միջուկային շանտաժի» մեթոդին դիմելու մեջ: Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի նկատմամբ՝ այս անգամ թիրախ դարձնելով մետաղագործության և հանքարդյունաբերության ոլորտները:

Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե բաց է Իրանի առաջնորդների հետ խոսելու համար:

Մակրոնը Ռումինիայում Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ լրագրողներին ասել է․ - «Իրանը պետք է մնա այս պայմանագրի շրջանակներում, և մենք պետք է անենք ամեն ինչ դա ապահովելու համար»:

Ֆրանսիայի նախագահը հորդորել է պայմանագիրը ստորագրած կողմերին չսրել իրավիճակը, այլ հակառակը՝ համատեղ վերահսկել բոլորի կոլեկտիվ անվտանգությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG