Մատչելիության հղումներ

Այսօր Երևանում՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ


Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 11-13-ը առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, մայիսի 11-14-ը կրկին նույնքան կբարձրանա։

Երևանում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 11-14-ը՝ առանց տեղումների եղանակ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG