Մատչելիության հղումներ

Ոստիկանություն․ Դավթաշենի նախկին համայնքապետի աշխատակազմում մոտ 42 մլն դրամի չարաշահումներ են բացահայտվել


Ազգային անվտանգության ծառայությունից Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում 2009-2018 թվականներին տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։ «Հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում, նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41,720,929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է», - ասված է հաղորդագրությունում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով, և ուղարկվել նախաքննական մարմին։ Քննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG