Մատչելիության հղումներ

Հայթաղ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել յուրացումներ կատարելու համար. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու համար, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Ըստ կոմիտեի, Հայթաղ համայնքի ղեկավարը, 2002 թվականից մինչև 2018թ. օգոստոսի 13-ը զբաղեցնելով այդ պաշտոնը, ունենալով Հայաստանում ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության ծրագրերի միջոցով հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման լիազորություն, պետական աջակցության ծրագրի շրջանակում կատարել է յուրացումներ՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի՝ ընդհանուր 2 միլիոն 879 հազար 700 դրամ վնաս: Նշված ծրագրերի շրջանակներում, ինչպես նշում է կոմիտեն, կատարել է պաշտոնեական կեղծիքներ՝ կազմել, վավերացրել և շրջանառության մեջ է դրել կեղծ պաշտոնեական փաստաթղթեր։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հայթաղ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին։ Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG