Մատչելիության հղումներ

Մայք Փոմփեոն և Սերգեյ Լավրովը հանդիպում են Ռովանիեմիում


ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեոն, արխիվ:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեոն, արխիվ:

Ֆինլանդիայում՝ Ռովանիեմի ավանում գումարվել է Արկտիկայի խորհրդի նիստը:

Մասնակիցների թվում է նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմպեոն և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգել Լավրովը:

Երկու գերտերությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն այսօր արդեն հանդիպել են Ռովանիեմիում:

Նրանք քննարկում են ռուս-ամերիկյան հարաբերությունների լարված վիճակին, սպառազինություններին և Հյուսիսային Կորեային առնչվող հարցեր, սակայն առանցքայինը Վենեսուելայի ճգնաժամն է:

Ֆինլանդիա մեկնելուց առաջ Լավրովը Մոսկվայում հանդիպել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեացային:

Լավրովը Միացյալ Նահանգներին կոչ է արել հրաժարվել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին գահընկեց անելու փորձերից:

«Հիմա մենք տեսնում ենք Վենեսուելայի օրինական իշխանությունը տապալելու աննախադեպ արշավ, որը Միացյալ Նահանգներն է գլխավորում: Մենք դատապարտում ենք այդ արշավը, քանի որ այն կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադությամբ հաստատված միջազգային իրավուքի սզբունքները», - հայտարարել է Լավրովը:

Նախօրեին պետքարտուղար Փոմփեոն ասել է, որ Մոսկվան պարտավոր է դադարեցնել միջամտությունը Վենեսուելայի ներքին գործերին: Մինչդեռ ռուսական կողմը հենց ամերիացիներին է մեղադրում դրա համար:

«Մենք կոչ ենք անում ամերիկացիներին և բոլոր նրանց, ովքեր աջակցում են այդ արշավին, հրաժարվել անպատասխանատու ծրագրերից և գործել բացառապես միջազգային իրավունքի սահմաններում, ինչպես այդ մասին օրեր առաջ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է նախագահ Դոնալդ Թրամփին», - հայտարարել է Լավրովը:

Պուտինը և Թրամփը Վենեսուելայի խնդիրը մայիսի 3-ին հեռախոսով են քննարկել:

Վենեսուելայի արտաքին գերատեսչության ղեկավարն իր երկրի անունից շնորհակալություն է հայտնել Մոսկվային Վենեսուելայի հարցում վարած քաղաքականության համար:

«Ցանկանում եմ Ձեզ և ձեր կառավարությանը փոխանցել նախագահ Նիկոլաս Մադուրոյի ամենաջերմ մաղթանքները և երախտագիտությունը միջազգային օրենքը հարգելու, Վենեսուելայի ինքնիշխանությանը սատարելու և մարդկանց խաղաղ համակեցության սկզբունքները պաշտանելու համար», - ասել Արեացան:

Պետքարտուղար Փոմփեոն և արտգործնախարար Լավրովը վաղը կշարունակեն քննարկումները:

Մոսկվան հայտարարել է, որ աջակցում է Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը:

«Միացյալ Նահանգները Վենեսուելայի հարցում միայն սպառնալիքներ է հնչեցնում: Դրանից կարող ենք հանգել տխուր եզրակացության՝ փաստելով, որ Վաշինգթոնը դասեր չի քաղել Հարավսլավիայի, Իրաքի, Լիբիայի, Սիրիայի և Ուկրաինայի ողբերգություններից», - ասել է Լավրովը:

Վենեսուելայի իշխանությունները պնդում են, որ Արևմուտքը Խուան Գուայդոյի օգնությամբ փորձում է իշխանափոխություն իրականացնել:

Վաշինգտոնը, մի շարք եվրոպական և հարավամերիկյան երկրներ Գուայդոյին ճանաչել են Վենեսուելայի օրինական միջանկյալ ղեկավար:

Ընդդիմադիր Գույադոն պնդում է, որ ժողովուրդն ի վերջո կկարողանա տապալել Մադուրոյի դիկտատորական ռեժիմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG