Մատչելիության հղումներ

Թրամփը և Պուտինը հեռախոսով քննարկել են Վենեսուելայում ստեղծված իրավիճակը


Ուրբաթ երեկոյան Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շուրջ մեկ ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին և միջազգային վերջին զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր:

Թրամփի խոսքով` բանակցությունների հիմնական թեմաներից մեկը եղել է Վենեսուելայում ստեղծված կացությունը:

«Վենեսուելան քննարկված խնդիրներից մեկն էր: Ռուսաստանի նախագահը Վենեսուելայում ծավալվող իրադարձություններին միջամտելու որևէ ցանկություն չունի: Նրա ցանկությունն այնտեղ դրական զարգացումներ տեսնելն է: Մեր նպատակը նույնն է, մենք ցանկանում ենք Վենեսուելային մարդասիրական օգնություն տրամադրել: Այսօր մարդիկ Վենեսուելայում սովի են մատնված, ջուրն ու սննդամթերքը բացակայում են: Վենեսուելան ընդամենը 20 տարի առաջ աշխարհի ամենահարուստ պետություններից մեկն էր, և այսօր նրանք ոչ սննդամթերք ունեն իրենց քաղաքացիների համար, ոչ էլ ջուր», - հայտարարել է Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG