Մատչելիության հղումներ

Այսօր Ֆինլանդիայում կհանդիպեն ՌԴ ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը


Ֆինլանդիա - ՌԴ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը Հելսինկիում, 16-ը հուլիսի, 2018թ․
Ֆինլանդիա - ՌԴ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը Հելսինկիում, 16-ը հուլիսի, 2018թ․

Արկտիկական խորհրդի երկօրյա համաժողովի շրջանակում այսօր Ռովանիեմի քաղաքում հանդիպում կունենան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ Վենեսուելայում ստեղծված կացությունը քննարկելու նպատակով:

Կիրակի օրը ամերիկյան ABC հեռուստաընկերության հետ զրույցում Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանը, ինչպես նաև մյուս երկրները պետք է «դուրս գան» Վենեսուելայից և դադարեցնեն միջամտությունը այդ երկրի գործերին:

Վենեսուելայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է ավելի քան երեք ամիս: Գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականի պահանջով զանգվածային բողոքի ցույցերը նոր թափով վերսկսվել են անցյալ շաբաթ: Ոստիկանների հետ բախումների հետևանքով զոհվել է երկու ցուցարար: Վաշինգտոնը և Մոսկվան միմյանց մեղադրում են Վենեսուելայի իրադարձություններին միջամտելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG