Մատչելիության հղումներ

Գուայդոն խոստովանել է, որ Մադուրոյի տապալմանն ուղղված գործողությունները ձախողվել են


Խուան Գուայդո, արխիվ
Խուան Գուայդո, արխիվ

Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ, մի շարք պետությունների կողմից որպես երկրի ժամանակավոր նախագահ ճանաչված Խուան Գուայդոն ընդունել է, որ Նիկոլաս Մադուրոյի տապալմանն ուղղված գործողությունները ձախողվել են:

«Բանակի աջակցությունը բավարար չէր», - հայտարարել է Գուայդոն:

Անցնող շաբաթ Վենեսուելայի ընդդիմությունը հայտարարեց, որ մեկնարկում է Մադուրոյի պաշտոնից հեռացման որոշիչ փուլը և բանակային ստորաբաժանումներն այլևս չեն պաշտպանում գործող նախագահին:

Ամերիկյան Wall Street Journal պարբերականի տեղեկություններով՝ Վենեսուելայի զինված ուժերի հրամանատարությունը նախապես համաձայնել էր պաշտպանել ընդդիմությանը: Վերջին պահին, սակայն, ըստ ամերիկյան պարբերականի, գեներալները դրժել էին խոստումն` իրենց լիակատար աջակցությունը հայտնելով Նիկոլաս Մադուրոյին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG