Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանն այցելել է վիրավորված զինծառայող Արգիշտի Սեփխանյանին


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է կենտրոնական հոսպիտալ՝ գլխի շրջանում վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին տեսակցելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

32-ամյա պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանը գլխի շրջանում վիրավորում է ստացել ապրիլի 30-ին, Տավուշում, ինչպես Արծրուն Հովհաննիսյանն էր հայտնել՝ հակառակորդի կրակից: Դեպքից ժամեր անց զինծառայողն ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ, որտեղ վիրահատվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG