Մատչելիության հղումներ

Առաջիկա երեք օրերին Երևանում տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա


Ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ը Հայաստանի հյուսիսային շրջաններում, մայիսի 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մայիսի 1-2-ը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևանում այսօր ցերեկը, մայիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մայիսի 3-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG