Մատչելիության հղումներ

Ֆինլանդիան վավերացրել է Եվրամիություն-Հայաստան համաձայնագիրը


Հայաստանի և Եվրամիության դրոշները Բրյուսելում, արխիվ
Հայաստանի և Եվրամիության դրոշները Բրյուսելում, արխիվ

Ֆինլանդիան վավերացրել է Եվրամիության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին Թվիթերում տեղեկացրել է Ֆինլանդիայի արտգործնախարարությունը, հաղորդագրությունը տարածել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Ուրախ ենք հայտարարել, որ Ֆինլանդիան վավերացրել է Եվրամիություն-Հայաստանի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համաձայնագիրը կխորացնի ԵՄ-Հայաստան հարաբերությունները և օգտակար կլինի Հայաստանի ու ԵՄ քաղաքացիներին», - ասված է հաղորդագրությունում:

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին։ Այն 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:

Եվրամիության անդամ 28 երկրներից մինչ օրս համաձայնագիրը վավերացրել են 13-ը՝ Գերմանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Հունգարիան, Ռումինիան, Դանիան, Ֆինլանդիան և Մալթան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG