Մատչելիության հղումներ

Աֆղանստանում մեծ խորհրդաժողով կանցկացվի խաղաղ բանակցությունները քննարկելու համար


Ապրիլի 29֊ին Աֆղանստանում կգումարվի Լոյա Ջիրգա ֊ տարեցների, ուսյալ կրոնավորների և հասարակության հարգանքը վայելող աֆղանստանցիների ավանդական խորհրդաժողով, որի ընթացքում քննարկվելու են ԱՄՆ֊ի գլխավորությամբ երկրում իրականացվող խաղաղարար գործողությունները։ Ենթադրվում է, որ Լոյա Ջիրգային կմասնակցի ավելի քան 2000 մարդ Աֆղանստանի ողջ տարածքից։

Նախագահ Աշրաֆ Ղանիի հատուկ հանձնարարություններով դեսպան Օմար Դաուձայը հայտարարել է, որ Լոյա Ջիրգան հող կնախապատրաստի Թալիբանների հետ «ներ֊աֆղանական բանակցությունների համար»։

Աֆղանստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ այդ թվում Գլխավոր գործադիր Աբդուլլա Աբդուլլան, հրաժարվել են մասնակցել քառօրյա խորհրդաժողովին։

Դաուձայն ասել է, որ այս պահին քննարկումներ են անցկացվում Աբդուլլայի և մյուսների հետ, որպեսզի նրանք մասնակցեն հավաքին և ներկայացնեն կառավարության դիրքորոշումը Թալիբանների հետ սպասվող բանակցություններին ընդառաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG