Մատչելիության հղումներ

Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Ուրուգվայի փոխնախագահի հետ


Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյան, արխիվ

Մոնտեվիդեոյում գտնվող Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը երեկ Ուրուգվայի խորհրդարանում հանդիպել է երկրի փոխնախագահ, խորհրդարանի նախագահ Լուսիա Տոպոլանսկիի հետ:

Արցախի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Մայիլյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը և կարգավորման շուրջ արցախյան կողմի մոտեցումները։

Մայիլյանը և Տոպոլանսկին մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, տարածաշրջանում կայունության պահպանման և երկարաժամկետ խաղաղության հաստատման շուրջ։

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG