Մատչելիության հղումներ

Այսօր և վաղը տեղումներ են սպասվում, առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով


Ապրիլի 23-24-ը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 22-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով, ապրիլի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը ապրիլի 24-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Ապրիլի 23-24-ը՝ կեսօրից հետո, Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG