Ուկրաինայի ազգային էքզիթ փոլի առաջին արդյունքներով՝ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին:
Զոլենսկին, ըստ էքզիթ փոլի, ստացել է ընտրողների ձայների 73, 2 տոկոսը, գործող նախագահ Պետրո Պորոշենկոն՝ 25, 3 տոկոսը։
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ընդունել է պարտությունը և շնորհավորել իր մրցակից Զելենսկուն։
Գործող նախագահը հայտարարել է, որ չի թողնելու քաղաքականությունը և իր աջակիցներին կոչ արել «երբեք չընկճվել»։
Ուկրաինայում այսօր տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախագահի աթոռի համար պայքարում էին գործող նախագահը՝ Պետրո Պորոշենկոն և Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է մարտի 31-ին, Զելենսկու օգտին քվերակել էր ընտրողների ավելի քան 30 տոկոսը, Պորոշենկոն 16 տոկոս քվեներով գրավել էր երկրորդ տեղը։