Մատչելիության հղումներ

Ուկրաինան նախագահ է ընտրում


Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է, Կիև:

Ուկրաինայի քաղաքացիներն ակտիվորեն մասնակցում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլին:

Ըստ ՏԱՍՍ լրատվական գործակալության, մայրաքաղաք Կիևի Դարնիցկի շրջանի ընտրատեղամասերում՝ դեռ նախքան տեղամասի բացումը, վաղ առավոտից հավաքվել են մեծ թվով ընտրողներ:

Երեկ երեկոյան դիտորդ Անդրեյ Խիլկոն հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ դատարանը չեղարկի թեկնածու Վլադիմիր Զելենցկու գրանցումը: Նա պնդել է, թե Զելենսկու նախընտրական շտաբն ընտրողներին բաժանել է ապրիլի 19-ի բանավեճի անվճար տոսմեր:

Դիտորդը դա որակել է որպես ընտրողներին կաշառելու փորձ: Դատարանը քննել և անհիմն է համարել այդ հայցը:

Երեկ Ուկրաինայում լռության օր էր, դրանից առաջ անցկացված վերջին սոցիոլոգիական հարցման արդյունքների համաձայն, Զելենսկին առավելություն ունի նախագահության թեկնածու, գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի նկատմամբ:

Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվեց մարտի 31-ին, Զելենսկու օգտին քվերակեց ընտրողների ավելի քան 30 տոկոսը, գործող նախագահը՝ Պետրո Պորոշենկոն 16 տոկոս քվեներով գրավեց երկրորդ տեղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG