Մատչելիության հղումներ

Քվեաթերթիկների 40,2 տոկոսի հաշվարկի արդյունքում Զելենսկին ստացել է ձայների 30,2 տոկոսը


Նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկի
Նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայում քվեաթերթիկների 40,2 տոկոսի հաշվարկի արդյունքում, որը քիչ առաջ հրապարակեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Վլադիմիր Զելենսկին ստացել է ընտրողների ձայների 30,2 տոկոսը, երկրորդ տեղում գործող նախագահ Պետրո Պորոշենկոն է՝ 16,6 տոկոս, երրորդ տեղում Յուլիա Տիմոշենկոն է, ով ստացել է քվեների 13,1 տոկոսը։

Տիմոշենկոյի շտաբից հայտնում են, որ իրենք զուգահեռ անցկացնում են իրենց հաշվարկը, և իրականում երկրորդ տեղում ոչ թե գործող նախագահ Պետրո Պորոշենկոն է, այլ՝ Տիմոշենկոն։

Նշենք, որ ընտրություններին հաղթում է այն թեկնածուն, որը հավաքում է ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին։ Այս դեպքում, ըստ նախնական արդյունքների, տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ, որը կանցկացվի մոտ երեք շաբաթից։ Ընտրությունների երկրորդ փուլին կմասնակցեն առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած թեկնածուները։

Ուկրաինայում քաղաքական գործիչները տարբեր սցենարներ են կանխատեսում, անգամ չեն բացառում, որ Տիմոշենկոն կոչ կանի իր կողմնակիցներին դուրս գալ փողոց և հանրահավաքներ անցկացնել։

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հեռուստաբանավեճի մեջ մտնել երկրորդ տեղում գտնվող թեկնածու հետ, անկախ նրանից՝ դա կլինի Պորոշենկոն, թե՝ Տիմոշենկոն։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական արդյունքները կամփոփի այսօր օրվա ավարտին։

Նշենք, որ այսօր դադարեց գործել նաև դեռևս 1997 թվականին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կնքված բարեկամության մասին պայմանագիրը։ Ըստ այդ պայմանագրի, կողմերը պարտավորվում էին ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG