Ուկրաինայի համար այսօր կարևորագույն խնդիրը պատերազմը կանգնեցնելն է, այսօր քվեարկությունից հետո, «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց Ուկրաինայի նախագահության թեկնածու, կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին։
«Ազատություն». - Պարոն Զելենսկի, Ուկրաինայի համար ո՞րն է ամենակարևոր խնդիրը։
Զելենսկի. - Ուկրաինայի համար ամենակարևոր խնդիրը, իհարկե, պատերազմն է։
«Ազատություն». - Իսկ ի՞նչ կասեք կոռուպցիայի մասին։
Զելենսկի. - Եվ կոռուպցիայի դեմ պայքարը։
«Ազատություն». - Պարոն Զելենսկի, կարող ե՞նք Ուկրաինայի արտաքին քաղաքականության մեջ ինչ-որ փոփոխություններ ակնկալել։
Զելենսկի. - Մեկ վարկյան, սկզբում պետք է կանգնեցնել պատերազմը։ Դա հիմնական խնդիրն է, որ ունենք՝ կանգնեցնել պատերազմը։
«Ազատություն». - Պարոն Զելենսկի, ու՞մ օգտին եք քվեարկել։
Զելենսկի. - Ինձ չի կարելի ոչ խոսել դրա մասին, ոչ էլ ցույց տալ։ Քվեարկել եմ արժանավոր մարդու օգտին։
Ուկրաինայում այսօր անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախագահի աթոռի համար պայքարում են գործող նախագահը՝ Պետրո Պորոշենկոն և Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվեց մարտի 31-ին, Զելենսկու օգտին քվերակեց ընտրողների ավելի քան 30 տոկոսը, Պորոշենկոն 16 տոկոս քվեներով գրավեց երկրորդ տեղը։
Վերջին սոցիոլոգիական հարցման արդյունքների համաձայն, Զելենսկին առավելություն ունի Պետրո Պորոշենկոյի նկատմամբ: