Մատչելիության հղումներ

Ուկրաինայի համար սա վճռորոշ ընտրություն է. Պորոշենկո


Ուկրաինայի համար սա վճռորոշ ընտրություն է, այսօր «Ազատություն» հարցին ի պատասխան ասաց նախագահության թեկնածու, Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն։

«Ուկրաինայի համար սա վճրորոշ ընտրություն է և ցույց է տալու արդյո՞ք մենք շարունակում ենք մեր եվրոպական և եվրատլանտյան ինտեգրումը, որը մեզ համար կենսական նշանակություն ունի, շարունակում ենք մնալ ուժեղ՝ դիմակայելով ռուսաստանյան ագրեսիային, արդյո՞ք մենք շարունակում ենք տնտեսական և քաղաքական բարեփոխումները և վերադարձնում մեր մեծ ազգը եվրոպական ժողովուրդների մեծ ընտանիք, թե՞ վերադառնում ռուսական կայսրության ազդեցությանը։ Ես շատ հպարտ եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը ցույց տվեց, որ մենք պահպանում ենք մեր եվրոպական արժեքները, պահպանում ենք արժանապատվության հեղափոխության արժեքները։ Մենք շատ բարձր գին ենք վճարել այս արդյունքներին հասնելու համար և ոչ ոք չի կարող մեզ ստիպել հետադարձ քայլ կատարել», - ասաց Պորոշենկոն։

Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվեց մարտի 31-ին, կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկու օգտին քվերակեց ընտրողների ավելի քան 30 տոկոսը, գործող նախագահը՝ Պետրո Պորոշենկոն 16 տոկոս քվեներով գրավեց երկրորդ տեղը։ Այսօր ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը։

Վերջին սոցիոլոգիական հարցման արդյունքների համաձայն, Զելենսկին առավելություն ունի Պետրո Պորոշենկոյի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG