Մատչելիության հղումներ

Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ԱԻՆ


Մեքենաները Լարսի անցակետում, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին՝ ժամը 17:10-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Կոտայքի մարզի Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում:

Տավուշի մարզում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված մոտ 100 բեռնատար ավտոմեքենա:

Ավելի վաղ նախարարությունը հաղորդել էր, որ Լարսը բաց է միայն մարդատար մեքենաների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG