Մատչելիության հղումներ

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, Լարսը բաց է միայն մարդատար մեքենաների համար․ ԱԻՆ


Մեքենաները Լարսի անցակետում, արխիվ
Մեքենաները Լարսի անցակետում, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 10:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար (Գեղարքունիքի մարզի կողմից):

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհնը: Տավուշի մարզում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված 100 բեռնատար ավտոմեքենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG