Մատչելիության հղումներ

Մյուլերի զեկույցը տեսականորեն կարող է Թրամփի իմպիչմենտի հարցն արծարծելու առիթ տալ


ԱՄՆ - Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի զեկույցը, Վաշինգտոն, 18-ը ապրիլի, 2019թ.
ԱՄՆ - Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի զեկույցը, Վաշինգտոն, 18-ը ապրիլի, 2019թ.

Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի զեկույցը հաստատել է ԱՄՆ-ում 2016 թվականի նախագահական ընտրություններին ռուսների միջամտության փաստը, բացառել է Դոնալդ Թրամփի թիմի և ռուսների միջև շահերի բախումը և միաժամանակ արձանագրել է, որ նախագահ Թրամփը փորձել է խոչընդոտել քննությունը:

Մյուլերի 448-էջանոց զեկույցը՝ որոշ կրճատումներով, երեկ է հրապարակվել:

Դրանում կան դրույթներ, որոնք կարող են Թրամփի և նրա թիմակիցների համար ստեղծել իրավական լուրջ խնդիրներ և նույնիսկ դառնալ իմպիչմենտի գործընթացի հիմք:

Ընդհանուր առմամբ, Թրամփը դրական է գնահատել զեկույցը և ասել է, թե ըստ այդ փաստաթղթի, ռուսների հետ շահերի բախում չի եղել, ոչ ինքը և ոչ էլ իր թիմը չեն փորձել արգելափակել հետաքննությունը:

«Նման բան երբեք չի եղել և չի լինի, սա պետք է մինչև վերջ պարզել, նման բան այլևս երբեք չպետք է պատահի հաջորդ նախագահների հետ», - ասել է Թրամփը և իրեն ներկայացված մեղադրանքը «խաբեություն» է անվանել:

Ըստ վերլուծաբանների, հետաքննությունը, որն ի սկզբանե ստվերել է Թրամփի նախագահությունը, նրա հանցավոր գործելակերպի վկայություններ չի բացահայտել, սակայն, ամենայն հավանականությամբ, կոնգրեսականներից շատերին առիթ կտա արծարծել իմպիչմենտի հարցը:

Ներկայացուցիչների տան վեց հանձնաժողովների դեմոկրատ ղեկավարներն արդեն հայտարարել են, թե «անհրաժեշտ է Կոնգրեսում գնահատել հետաքննությունը խոչընդոտելուն ուղղված նախագահին ոչ հարիր, կոռումպացված և անբարոյական գործելակերպը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG