Մատչելիության հղումներ

Թրամփն արձագանքում է Մյուլերի զեկույցի հրապարակմանը․ «Ես լավ օր ունեցա»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կազմակերպված ընդունելության ժամանակ խոսում է Ռոբերտ Մյուլերի զեկույցի մասին, Վաշինգտոն, 18-ը ապրիլի, 2018թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կազմակերպված ընդունելության ժամանակ խոսում է Ռոբերտ Մյուլերի զեկույցի մասին, Վաշինգտոն, 18-ը ապրիլի, 2018թ․

Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրի կողմից հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի զեկույցի սեղմ տարբերակը Կոնգրեսին ներկայացնելուց և ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով այն հրապարակային դարձնելուց հետո, նախագահ Դոնալդ Թրամփի առաջին արձագանքն այն էր, որ լավ օր է իր համար:

«Ես նույնպես լավ օր ունեցա՝ չկա դավադրություն, չկա արդարադատության խոչընդոտում», - Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է Թրամփը՝ հավելելով, թե, ի միջի այլոց, երբեք չեն էլ եղել և երբեք չեն լինի: «Սա երբեք չպետք է տեղի ունենա այլ նախագահների հետ», - ասել է ԱՄՆ նախագահը՝ իր դեմ ուղղված մեղադրանքները որակելով խաբեություն:

ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը, հրապարակելով 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի զեկույցը, դրանից առաջ ասել էր, թե հետաքննությունն ապացուցել է, որ Ռուսաստանի կառավարությունը սատարել է ընտրություններին անօրինական միջամտության ջանքերը, բայց ապացույցներ չկան, թե Դոնալդ Թրամփը կամ նրա նախընտրական թիմը դավադրաբար մասնակցել են այդ փորձերին:

Դեմոկրատները դժգոհ են, որ հրապարակվել է զեկույցի սեղմ տարբերակը, գլխավոր դատախազին նրանք մեղադրում են նախագահին պաշտպանելու մեջ: Դեմոկրատները կասկածում են, որ Մյուլերի զեկույցի սեղմ տարբերակում հնարավոր է հանված են Թրամփի մասին բացասական բացահայտումները: Նրանք պահանջում են 400-էջանոց զեկույցը հրապարակել ամբողջությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG