Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին՝ տեղումներ, օդի ջերմաստիճանը վաղը կնվազի 5-7 աստիճանով


Ապրիլի 19-ի ցերեկը, 20-24-ը Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, վաղը ցերեկը առանձին վայրերում՝ ինտենսիվ, ապրիլի 20-23-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում՝ ձյան տեսքով։ Այսօր առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կնվազի 5-7, ապրիլի 23-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևանում ապրիլի 19-ի ցերեկը, 20-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG