Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Նաիրա Զոհրաբյանին, Արման Թաթոյանին


Լուսանկարը՝ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքներին ու ազատություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, Զոհրաբյանը նախագահին է ներկայացրել Հայաստանի քաղաքացիության շնորհման հետ կապված որոշ խնդիրներ, որոնց բախվում են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմող մեր հայրենակիցները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտին առնչվող մի շարք հարցերի:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանն այօր հանդիպել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությանը, միջազգային կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաև Ադրբեջանում ազատազրկման դատապարտված մեր հայրենակիցների ճակատագրին և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող գործընթացներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG