Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, երեկ շրջայց է կատարել հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերի մարտական հենակետերում:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումների առջև դրված խնդիրների մասին:
Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ԶՈւ ԳՇ պետը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:
Շաբաթ օրը հյուսիսարևելյան սահմանագոտի էր այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: