Մատչելիության հղումներ

Պորոշենկոյից բռնագրավված գործարանում ռուսաստանյան ռազմանավեր կվերանորոգվեն


Ղրիմի իշխանությունները որոշել են Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյից բռնագրաված «Սևմորզավոդ» գործարանի արտադրական հզորությունները ծառայեցնել Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կարիքներին:

Այդ մասին հայտարարել է գործարանի տնօրեն Վլադիմիր Բաժենովը: Նրա խոսքով, գործարանում հնարավոր է միաժամանակ երկու ռազմանավ վերանորոգել:

Սևաստոպոլում գտնվող «Սևմորզավոդ» գործարանը մինչև 2014 թվականը պատկանում էր գործարար, նույն թվականին Ուկրաինայի նախագահ ընտրված Պյոտր Պորոշենկոյին: 2018 թվականին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի որոշմամբ այս գործարանը դաշնային սեփականության կարգավիճակ է ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG