Մատչելիության հղումներ

Մոսկվայում այսօր կկայանա Մնացականյան-Մամեդյարով-Լավրով եռակողմ հանդիպումը


Զոհրաբ Մնացականյանը, Էլմար Մամեդյարովն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բրյուսելում, 11-ը հունիսի, 2018թ.
Զոհրաբ Մնացականյանը, Էլմար Մամեդյարովն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բրյուսելում, 11-ը հունիսի, 2018թ.

Այսօր Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի եռակողմ հանդիպումը։

Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին հայտնի էր դարձել դեռևս մարտի 29-ին Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից անմիջապես հետո, իսկ ապրիլի 6-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, որ հանդիպումն անցնելու է եռակողմ ձևաչափով և ներկա է լինելու նաև Սերգեյ Լավրովը։

Լավրովը հանդիպմանը մասնակցելու է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի արտգործնախարար, հանդիպման նախօրեին հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG