Մատչելիության հղումներ

Մնացականյանը և Մամեդյարովը կհանդիպեն ապրիլի 15-ին Մոսկվայում


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Փարիզում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, 16-ը հունվարի, 2019թ․

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 15-ին՝ Մոսկվայում: Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի շրջանակներում տեղի ունեցող յուրաքանչյուր հանդիպման օրվա և վայրի մասին մենք հայտնում ենք համաձայնեցված կարգով: Այդ տեսակետից ցանկանում եմ հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 15-ին՝ Մոսկվայում: Այս անգամ հանդիպմանը ներկա կգտնվի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ԱԳ նախարար», - ասաց Նաղդալյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG