Մատչելիության հղումներ

Հայաստանը ողջունում է Իտալիայի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը


Հայաստանը ողջունում է Իտալիայի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումը, որով Իտալիան վերահաստատեց ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցանքի կանխարգելման և պատժի կոնվենցիայով ընդունված իր հանձնառությունները և պարտավորությունները, այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Իտալիայի խորհրդարանի ընդունած որոշումը ևս մեկ կարևոր ներդրում է ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի իրավունքների հարգման և վերականգնման միջազգային հանրության ջանքերում: Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության բարձրացումը ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված կարևոր ուղերձ է», - ասված է հաղորդագրությունում։

Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը երեկ բանաձև է ընդունել, որը կոչ է անում երկրի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և միջազգային մակարդակում բարձրացնել այդ հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG