Մատչելիության հղումներ

Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել


Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, արխիվ

Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը երեկ բանաձև է ընդունել, որը կոչ է անում երկրի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և միջազգային մակարդակում բարձրացնել այդ հարցը:

Իտալական ANSA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բանաձևի օգտին քվեարկել է 382 պատգամավոր, դեմ չի եղել, ընդդիմադիր «Առա՛ջ Իտալիա» կուսակցության 43 պատգամավորները ձեռնպահ են քվեարկել:

Իտալիայի տեղական իշխանությունների հարյուրավոր մարմիններ ավելի վաղ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Աշխարհի մոտ երեք տասնյակ երկրներ՝ այդ թվում Ուրուգվայը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Կանադան, Արգենտինան, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանը, ամերիկյան 50 նահանգներից 49-ը, տարբեր երկրների տարածաշրջանային, քաղաքային իշխանություններ, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ու կառույցներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG