Մատչելիության հղումներ

Ճանապարհները Հայաստանի արյունատար անոթներն են, դրանք պիտի լինեն առողջ ու բարեկարգ․ նախարար


Հակոբ Արշակյան, արխիվ
Հակոբ Արշակյան, արխիվ

Ճանապարհները Հայաստանի արյունատար անոթներն են, դրանք պիտի լինեն առողջ ու բարեկարգ, ֆեյսբուքյան իր էջում գրել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

«Կառավարության նախորդ նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնված խնդիրների վերաբերյալ ցանկանում եմ ընդգծել, որ նախարարության ճանապարհաշինության մասով ունենք հետևյալ պատկերը․ 60 տոկոս 2018թ․ պլանի գերակատարում, բոլոր մրցույթները անց են կացվում բաց, թափանցիկ և մրցակցային, ներդրվել է ճանապարհային շինարարության որակի մոնիտորինգի էլեկտրոնային համակարգ, ներդրվել է ճանապարհային սպասարկման որակի մոնիտորինգի էլեկտրոնային համակարգ, 2018 թվականին կառուցված որևէ անորակ ճանապարհի համար կամ չի վճարվել, կամ պահում է եղել՝ օրենքին համապատասխան՝ թե շինարարության, թե սպասարկման առումով։ Նախագծման փուլում է ճանապարհների թվային քարտեզը, ներառյալ կատարված և պլանավորված աշխատանքները և մանրամասն տվյալները», - գրել է նախարարը։

Արշակյանը նշել է, որ Հայավտոճան ՊՈԱԿ-ի մասով իրականացվել է՝ ղեկավար կազմի 75 տոկոս կրճատում, 55 տոկոս բենզինի ծախսի կրճատում, 30 տոկոս մեքենաների թվաքանակի կրճատում, որակի վերահսկման լաբորատորիան համալրվել է ժամանակակից եվրոպական արտադրության սարքերով։

«Հայաստանում ճանապարհաշինության և ճանապարհների սպասարկման մշակույթը բերվել է նոր մակարդակի։
Բարեխիղճ, պարտաճանաչ ճանապարհաշինարարները ընդգծված դրական վերաբերմունքի են արժանանալու՝ օրենքով սահմանված բոլոր հնարավոր միջոցներով։ Անբարեխիղճ, անպարտաճանաչ շինարարների դեպքում օրենքով նախատեսված տույժերն ու տուգանքները կիրառվել և կիրառվելու են ամենայն խստությամբ։ Ճանապարհների ներկա անբարեկարգ վիճակի համար հայցում եմ քաղաքացիների ներողամտությունը։ Եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ կսկսվեն նոր շինարարական ծրագրերի իրականացումը», - գրել է նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG