Մատչելիության հղումներ

2017-ին «Ելք»-ի աջակիցների վրա զինված հարձակման գործով դատարանում ցուցմունք տվեց Նիկոլ Փաշինյանը


2017 թվականին Երևանի Հարավ-արևմտյան թաղմասում «Ելք» դաշինքի աջակիցների վրա զինված հարձակման գործով այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ցուցմունք տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը վկայի կարգավիճակում է։

«Ես դատարանից թաքցնելու բան չունեմ և պատրաստ եմ բոլոր հարցերին մանրամասն պատասխանել», - ասաց Փաշինյանը։

2017-ի մարտի 31-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և հայտնել, որ Սվաճյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրենց վստահված անձանց վրա զինված հարձակում է տեղի ունեցել, և գողացել են դրոշները:

Ապրիլի 1-ին դաշինքի աջակիցներից Հայկ Սարգսյանը հաղորդում էր տվել, որ մարտի 31-ին, ժամը 22.50-ին, Անդրանիկի և Սվաճյան փողոցների խաչմերուկի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը հարվածել է իրեն՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաև հանել է ատրճանակը և ուղղել իր վրա, սակայն վնասազերծվել է 1994թ. ծնված Գառնիկ Վ.-ի կողմից:

Միջադեպի գործով ձերբակալվել է «Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանը։ Դեպի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով)։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG