Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Արցախ։ Այդ մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը։
Այլ մանրամասներ չի հաղորդվում։
Նշենք, որ ուրբաթ օրն էլ Արցախ էին մեկնել Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, հանդիպումներ ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, արտգործնախարար Մասիս Մայիլյանի, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի հետ: