Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ-ում մեկնարկել է ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքը, որին ներգրավված են նաև ԼՂ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչներ


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը:

Ըստ Հակաստանի պաշտպանության նախարարության, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին ներգրավված են նաև Արցախի Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել «Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, դրանից բխող հնարավոր զարգացումները» թեմայով դասախոսությամբ:

Տոնոյանը հավաքի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի հիմնական մարտահրավերները, արտաքին, այդ թվում՝ ռազմական բնույթի սպառնալիքները, տարածաշրջանային շահերի և հակամարտությունների ոլորտում առկա և հավանական զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի համար բարենպաստ բանակցային պայմաններ ապահովելու հիմնական գրավականները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG