Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Հունաստանի միջև առկա արդյունավետ փոխգործակցությունը շարունակական բնույթ կկրի՝ ծառայելով երկու երկրների առաջընթացին ու բարգավաճմանը: