Ղազաստանի նախկին վարչապետ Բակիտժան Սագինտաևը նորանշանակ նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրով նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար:
Սագինտաևը տակավին վերջերս՝ դեռ Նուրսուլթան Նազարբաևի նախագահության օրոք է ազատվել վարչապետի պաշտոնից:
30 տարի երկիրը ղեկավարած 78-ամյա Նազարբաևը մարտի 19-ին է հրաժարական ներկայացրել` պահպանելով Ղազախստանի անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը և «ազգի լիդերի» տիտղոսը:
Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի նախագահ Տոկաևը հաստատվել է երկրի նախագահի պաշտոնում, իսկ Նազարբաևի դուստրը՝ Դարիգա Նազարբաևան ընտրվել է Սենատի նախագահ:
Տոկաևը կնախագահի մինչև 2020 թվականի ապրիլը նախատեսված հերթական նախագահական ընտրությունները:
Մարտի 23-ին Տոկաևը ստորագրել է օրենքը մայրաքաղաք Աստանան Նուրսուլթան անվանելու մասին: