Մատչելիության հղումներ

Տոկաևն առաջարկում է Աստանան վերանվանել Նուրսուլթան


Ղազախստան - Քասիմ-Ժոմարտ Տոկաևը խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում հանդիսավոր երդմամբ ստանձնում է երկրի նախագահի պաշտոնակատարի լիազորությունները, Աստանա, 20-ը մարտի, 2019թ․

Ղազախստանի նախագահի պաշտոնակատարի լիազորությունները այսօր ստանձնած Քասիմ-Ժոմարտ Տոկաևը խորհրդարանի պալատների համատեղ նիստի ժամանակ առաջարկել է երկրի մայրաքաղաք Աստանան վերանվանել Նուրսուլթան՝ առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին:

ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն՝ Տոկաևը Նազարբաևին որակել է ցկյանս «ժողովրդի հայր» և հայտարարել․ - «Անհրաժեշտ եմ համարում հավերժացնել մեր մեծ ժամանակակցի՝ Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունը այսպես․ մեր մայրաքաղաքը պետք է կրի մեր նախագահի անունը և կոչվի Նուրսուլթան»:

Նա առաջարկել է երկրի մարզկենտրոնների կենտրոնական փողոցները նույնպես անվանակոչել Նազարբաևի անվամբ:

«Համաձայն խորհրդարանի ընդունած օրենքների՝ Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևը մնում է մեր երկրում միակ և ցկյանս Ելբասին՝ ժողովրդի հայրը», - ասել է Տոկաևը:

Ղազախստանը երեք տասնամյակ ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը երեկ հայտարարեց նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին, բայց չհեռացավ քաղաքականությունից՝ 78-ամյա Նազարբաևը կղեկավարի երկրի Անվտանգության խորհուրդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG