Մատչելիության հղումներ

Քասիմ-Ժոմարտ Տոկաևը ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնակատարի լիազորությունները


Քասիմ-Ժոմարտ Տոկաև, արխիվ

Ղազախստանի Սենատի խոսնակ, նախկին վարչապետ և արտաքին գործերի նախարար 65-ամյա Քասիմ-Ժոմարտ Տոկաևը այսօր հանդիսավոր երդմամբ ստանձնել է երկրի նախագահի պաշտոնակատարի լիազորությունները։

Հետխորհրդային տարածքի ամենաերկարակյաց ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը երեկ հայտարարեց հրաժարականի մասին, բայց չհեռացավ քաղաքականությունից՝ 78-ամյա Նազարբաևը կղեկավարի Ղազախստանի Անվտանգության խորհուրդը:

Նախագահի հերթական ընտրությունները նշանակված են 2020-ին: Նազարբաևի հրաժարականից հետո արտահերթ ընտրություններ չեն անցկացվի՝ Տոկաևը երկիրը կղեկավարի առնվազն մինչև հաջորդ ընտրությունները:

Քասիմ-Ժոմարտ Տոկաևը կրթություն է ստացել Մոսկվայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG