Մատչելիության հղումներ

Մարտի 24-ից 25-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-ից 7 աստիճանով․ԱԻՆ


Տեսարան Երևանից
Տեսարան Երևանից

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ի ցերեկը, 25-ից 26-ը, 28-ից 29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը մարտի 24-ից 25-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-ից 7 աստիճանով:

Երևանում մարտի 24-ի ցերեկը, 25-ից 26-ը, 28-ից 29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում այսօր ցերեկը սպասվում է 11-ից 13 աստիճան տաքություն, երեկոյան՝ 6-ից 8։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG