Մատչելիության հղումներ

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում․ ՏԿՏՏՆ


Ճանապարհ Հայաստանում, արխիվ
Ճանապարհ Հայաստանում, արխիվ

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Հրազդանի, Աշոցքի, Լոռու, Սպիտակի, Ստեփանավանի, Արագածի, Ապարանի
տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Աշոցքի ավտոճանապարհներին բուք է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG