Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է շուրջ 180 անգամ, արձակվել է 1900 կրակոց. ԼՂ ՊՆ


Հայկական բանակի զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Հայկական բանակի զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Մարտի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1900 կրակոց, տեղեկացնում է ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG