Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Սարգսյանը առաջին իսկ պահանջի դեպքում կժամանի Հայաստան․ ԱԱԾ տնօրեն


Ալեքսանդր Սարգսյանին բերման են ենթարկում ԱԱԾ, Երևան, 4-ը հուլիսի, 2018թ․

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակում դիմել է երկրից բացակայելու համար՝ առողջական խնդիրների հետ կապված, և «քննչական դեպարտամենտի քննիչի՝ գործը քննող քննիչի որոշմամբ, որը նա իրավունք ունի օրենքով, թույլատրվել է Ալեքսանդր Սարգսյանին լքել Հայաստանի Հանրապետության տարածքը»: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պատասխանելով հարցին՝ «Ալեքսանդր Սարգսյանի մեկնումը արդյո՞ք եղել է ԱԱԾ գիտությամբ, և այժմ վերադարձե՞լ է արդյոք, թե՞՝ ոչ»:

«Այո, Հայաստանի Հանրապետության տարածքը լքել է մեր գիտությամբ և ստորագրություն է տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում նա կժամանի Հայաստան: Այս պահին նման պահանջ չկա, բայց լինելու դեպքում մենք մշտապես, քննչականը գտնվում է մշտապես կապի մեջ փաստաբանների հետ, հենց լինի՝ անմիջապես կհրավիրեն, և, կարծում եմ, որևէ խնդիր չի լինի», - վստահեցրեց Վանեցյանը:

Մարտի սկզբին հաղորդվեց, որ ԱԱԾ-ն թույլատրել է Ալեքսանդր Սարգսյանին «որոշակի ժամանակով» հեռանալ Հայաստանից:

Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է խարդախության մեջ, որն առնչվում է դեռ ամռանը Սարգսյանների տանը խուզարկությամբ հայտնաբերված Մարտիրոս Սարյանի գծանկարների գործին:

2018-ի հուլիսի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ 9 ժամ խուզարկել էր Երևանի Թումանյան 11 հասցեում գտնվող Սարգսյանների բնակարանը, ինչից հետո Ալեքսանդր Սարգսյանը, բերման էր ենթարկվել ԱԱԾ:

Դրանից հետո ԱԱԾ տարածած հաղորդագրությունում նշվեց, որ Ալեքսանդր Սարգսյանը հարցաքննվել է որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մասին մեղադրանքների առնչությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG