Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ, ուղերձ հղել նրան


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

ՀՀ նախագահի գրասենյակի հաղորդագրությունում նշված է, որ Արմեն Սարգսյանը Նուրսուլթան Նազարբաևի հետ ունի երկարամյա անձնական ջերմ հարաբերություններ: Բարեկամական զրույցի ընթացքում Սարգսյանն ընդգծել է Նազարբաևի մեծ ներդրումը Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերային հարաբերությունների զարգացման, մեր երկրների միջև քաղաքական, տնտեսական ու հումանիտար ոլորտներում համագործակցության խորացման գործում, կարևորել է նաև նրա դերը տարբեր ինտեգրացիոն գործընթացների շրջանակում, ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի նախագահը նաև ուղերձ է հղել այժմ Ղազախստանի Անվտանգության խորհրդի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:

Ղազախստանը երեք տասնամյակ ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին հայտարարեց մարտի 19-ին, բայց չհեռացավ քաղաքականությունից՝ 78-ամյա Նազարբաևը կղեկավարի երկրի Անվտանգության խորհուրդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG